Մուտք

Օնլայն պատվեր

Ընտրեք ապահովագրության տեսակը՝

Պատվիրել

Գրանցվել

Աշխատանք

ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍաշխատակից դառնալով` Դուք կմիանաք մասնագետների թիմին, որտեղ յուրաքանչյուրը հստակորեն գիտակցում է սեփական աշխատանքի դերն ու կարևորությունն Ընկերությունում, որտեղ ձեռքբերումներն ու հաղթանակները կազմակերպված թիմային աշխատանքի արդյունք են և որտեղ աշխատանքային մասնագիտական աճի շնորհիվ Ձեզ հնարավորություն է տրվում լավագույնս դրսևորել գործնականում ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները՝ կերտելով Ձեր ապագան:

 

Եթե Դուք հետաքրքրված չեք հայտարարված թափուր աշխատատեղերով կամ տվյալ պահին թափուր աշխատատեղի հայտարարություն չկա, ապա կարող եք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը hr@nairi-insurance.am էլ. փոստի հասցեին` էլ. նամակի անվանման դաշտում անպայման նշելով աշխատատեղի անվանումը, որի համար Դուք դիմում եք: Ձեր ինքնակենսագրականը կպահպանվի մեր տվյալների շտեմարանում և կդիտարկվի համապատասխան թափուր աշխատատեղի առկայության դեպքում:

Թափուր աշխատատեղեր՝

Պատահարների գրանցման բաժնի մասնագետ

«ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՍՊԸաշխատանքի է հրավիրում մոտիվացված և աշխատասեր անձանց` Պատահարների գրանցման բաժնի մասնագետի թափուր աշխատատեղը համալրելու նպատակով:

  

Վարչություն/բաժին

Գույքային ապահովագրության հայտերի դեպարտամենտ

 

Պաշտոն

Պատահարների գրանցման բաժնի մասնագետ

 

Մարզ

Գեղարքունիք

 

Կրթություն

Բարձրագույն

 

 

Աշխատանքային փորձ

 

Ցանկալի է

 

 

Մասնագիտական հմտություններ

  • Ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոնների իմացություն,
  • Վարորդական իրավունքի առկայություն (առնվազն 2 տարվա),
  • Հաճախորդների հետ շփվելու ունակություն,
  • Ապահովագրական գործունեությունը կարգավորող իրավական ակտերի իմացությունը ցանկալի է,
  • Արագ կողմնորոշվելու և առողջ դատելու ունակություն,
  • Համակարգչի իմացություն:

 

Սեռ

Արական

 

Աշխատանքային ժամեր

Ամբողջ օրը

 

Պարտականություններ 

  • Ապահովագրական պատահարի մասին տեղեկանալուց հետո ժամանել դեպքի վայր,
  • Ճշտել պատահարի տեղի ունենալու հանգամանքները,
  • Նույնականացնել ապահովագրված օբյեկտն ու պատահարի մասնակիցներին, լուսանկարահանել փաստաթղթերը,
  • Կատարել դեպքի վայրի զննություն, ֆոտո լուսանկարչական ապարատի միջոցով նկարահանել տեղանքը, պատահարի հետ առնչություն ունեցող բոլոր իրերը՝ պահպանելով անհրաժեշտ պայմանները:

 

 

Այլ պահանջներ

Խնդրում ենք Ձեր ինքնակենսագրականն (CV) ուղարկել hr@nairi-insurance.am էլեկտրոնային հասցեին` նամակի “Թեմա/Subject” տողում նշելով «Պատահարների գրանցման բաժնի մասնագետ»:
Կարճ ցուցակում ընդգրկված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

 

Վերջնաժամկետ

01.08.2019թ.

 

 

Բժիշկ-փորձագետ

Նաիրի ինշուրանս ԱՍՊԸ-ն փնտրում է փորձառու և բանիմաց Բժիշկ-փորձագետի՝ մեր ընկերության փորձագետների թիմն ուժեղացնելու և հաճախորդներին առավել մասնագիտական և որակյալ սպասարկում տրամադրելու համար։

 

Պաշտոնի նկարագիր

 

  • Անձնական ապահովագրության գծով հայտերի ընդունում,
  • հաճախորդներին մասնագիտական խոհրդատվության տրամադրում` բուժհաստատություն դիմելու, համապատասխան բուժզննում անցնելու եւ բուժօգնություն ստանալու վերաբերյալ,
  • պատահարներին առնչվող փաստաթղթերի փաթեթի ուսումնասիրություն և մասնագիտական եզրակացության տրամադրում,
  • ապահովագրական հատուցում տրամադրելու կամ մերժելու մասին որոշման ընդունում,
  • բուժհաստատությունների հետ համապատասխան աշխատանքների իրականացում՝ կապված հաճախորդների բուժսպասարկման արդյունավետությունը բարձրացնելու հետ,
  • այլ ընթացիկ հրահանգների կատարում՝ տրված ղեկավարության կողմից:

 

Պահանջվող որակավորումներ

 

  • Բարձրագույն մասնագիտական կրթություն / Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի շրջանավարտի դիպլոմ/
  • հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների գերազանց իմացություն,
  • հաղորդակցվելու գերազանց ունակություն և կազմակերպչական ձիրք,
  • MS Office փաթեթի /մասնավորապես Microsoft Word, Excel/ գերազանց իմացություն,
  • Բժշկական հաստատությունում նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ,
  • պատասխանատվության զգացում և աշխատանքի նկատմամբ բարեխիղճ վերաբերմունք,
  • գաղտնի տեղեկատվության հետ աշխատելու ունակություն,
  • աշխատանքի ծանրաբեռնվածության պայմաններում և տրված ժամկետներում արագ և ճշգրիտ աշխատելու ունակություն,
  • սթրեսակայունություն։

 

Լրացուցիչ

Համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել ինքնակենսագրականը հետևյալ էլ. փոստի հասցեով. hr@nairi-insurance.am` նամակի վերնագրում նշելով Բժիշկ-փորձագետ: Դիմումի վերջնաժամկետն է հուլիսի 30-ը։